Հիմնադրամի համար կարևոր է նաև երեխաների առողջության պահպանումը: Ուստի տարիներ շարունակ մշակվել ու իրականացվել են քայլեր այդ ճանապարհին: Կարիքավոր երեխաներին առողջապահական հետազոտությունների, բուժման, դեղամիջոցների ձեռք բերման առումով մշտական աջակցություն է ցուցաբերվել: Չափազանց կարևոր նշանակություն ունի հատուկ կարիքներ ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի շահագործումը: Նախագիծը, որը վաղուց մշակվել ու տարիներ շարունակ վերանայվում է, հուսով ենք այս տարի կյանքի կկոչվի Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Իզմիրլյան հիմնադրամի համատեղ ջանքերով: