- Կենտրոնի Պատմությունը
2014թ-ի սեպտեմբերի 1-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ԵՐԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ հասարակական կազմակերպության կողմից ստեղծել է ‹‹Հատուկ կարիքներ ունեցող երեխաների ցերեկային խնմաքի և զարգացման կենտրոն›› ը, որը մարզում միակն է և այդպիսիք հանրապետությունում շատ քիչ են: Կենտրոնի ստեղծման համար կատարվել է ավելի քան 100.000 դոլար ներդրում: Ներդրում կատարել են ՀՀ Առաջին Տիկինը, Հայոց վեհափառը, ՀՀ պաշտպանության նախարարը, ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը, ՀՀ-ում ԱՄՆ խաղաղության կորպուսը, շատ գործարարներ:
Կենտրոնում իրենց ծառայություններն են մատուցում սոցիալական աշխատողը, լոգոպեդը, հատուկ հոգեբանը, հատուկ մանկավարժը, ֆիզիոթերապիստը, երաժշտության, արվեստի, ձեռագործության, դերասանական արվեստի, համակարգչային հմտությունների, շախմատի և շաշկու մասնագետները: Կենտրոն կգործի մինչև 20016թ հոկտեմբերի 1-ը, քանի որ ծրագիրը ֆինանսավորել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը (01.09.2014թ. – 01.10.2015թ. - $21.249, 01.10.2015թ. – 01.10.2016թ. - $ 23.364): Բարձրակարգ մասնագետների կողմից մատուցվում են անհրաժեշտ ծառայություններ հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, օգնելով նրանց ինտեգրվելու հասարակության մեջ, հատկապես այն ուսումնական հաստատություններում, որտեղ նրանք հաճախում են: Հաջողությունները սպասվածից ավելի են և շատ երեխաներ առողջական լուրջ առաջընթաց են արձանագրել, այսինքն կան բազում հաջողված պատմություններ:
Նշենք, որ երեք տարիներին կենտրոնը սպասարկել է շատ երեխաների, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակներում, այդ թվում
2014թ – 32 երեխա
2015թ – 75 երեխա
2016թ – 122 երեխա:
Կենտրոնը ծառայում է ոչ միայն Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի և հարակից բնակավայրերի ազգաբնակչությանը, այլև ծառայություններից օգտվում են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի և հարակից գյուղերի բնակիչներ: Սա նշանակում է, որ երկու մարզերում նման կենտրոն չկա և նրա գործունեությունը շատ կարևոր է:
Հարկ է նշել, որ կազմակերպությունը ակտիվորեն համագործակցում է պետական շատ կառույցների, նախարարությունների, մարզային իշխանությունների եհտ: Մասնավորապես շատ համատեղ ծրագրեր են իրականացվել Կոտայքի մարզպետարանի ԸԿԵԻՊ բաժնի հետ: