ՕԳՆԵՔ ՄԵԶ ՕԳՆԵՆՔ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԹՎՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ
Փետրվարի 3-ից ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ,,ՕԳՆԵՔ ՄԵԶ, ՕԳՆԵՆՔ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԹՎՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ,, ծրագրի շրջանակներում սկսեց կարիքավոր ընտանիքների երեխաներին բաժանել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, պարոն Դավիթ Քոչարյանի կողմից նվիրաբերած ձմեռային կոշիկներ: Նշենք, որ նման աջակցությունը պարբերական բնույթ է կրում պատգամավորի կողմից: Կազմակերպության և բոլոր երեխաների անունից խորին շնորհակալություն ենք հայտնում պարոն Քոչարյանին և ցանկանում առողջություն և ամենայն բարիք: