Կենսապայմաններ և կայունություն Սա ևս առաջնային ոլորտ է կազմակերպության համար: Խնդիրն այն է, որ երեխաների ընտանիքների կենսամակարդակը և կայունությունը լուրջ պայման են նրանցում ապրող մանուկների կյանքի և առողջ ապրելակերպի համար: Բոլորիս է հայտնի, որ աղքատությունը վտանգ է՝ կախված է բազում ընտանիքների գլխին, հատկապես, երբ ընտանիքը չունի կերակրող ձեռք: Այս առումով մենք իրականացնելով բազում սոցիալական աջակցության և նյութական օգնության ծրագրեր, միաժամանակ հատուկ տեղ ենք հատկացնում խոցելի ընտանիքների չափահաս անդամների համար աշխատատեղեր գտնելու և նրանց աշխատանքի տեղավորելու հարցին: Դրանով մենք լուծում ենք կարևոր սոցիալական խնդիր՝ աղքատությունից պաշտպանելով ընտանիքին և երեխաներին, նպաստում ենք ընտանիքների կայուն զարգացմանն ու կայունության ապահովմանը: