- Հատուկ կարիքներ ունեցող երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն
Երեխաների աջակցության հիմնադրամի կողմից Հրազդան քաղաքում հիմնվել է Կոտայքի մարզում միակ «Հատուկ կարիքներ ունեցող երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոնը»: Կենտրոնում ծառայություններ են մատուցվում հատուկ կարիքներ ունեցող, սոցիալ-հոգեբանական խնդիրներ ունեցող և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար: Կենտրոնի ծառայություններից օգտվում են ամսվա կտրվածքով 150 երեխա (երեխաների թիվը փոփոխական է): Կենտրոնի գործունեության նպատակն է մարզում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, այդ թվում հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնումը և ինտեգրումը համայնքային կյանքին:
- Ցերեկային կենտրոնի շենքն անհատույց 10 տարի ժամկետով տրված է օգտագործման իրավունքով՝ Հրազդանի համայնքի կողմից 300 քմ:
- Երեխաների աջակցության հիմնադրամի «Հատուկ կարիքներ ունեցող երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոնը» բավարարում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հետևյալ պահանջները՝
- Կոմունալ և սանիտարահիգիենիկ պայմանները - առկա են երեք սանհանգույցներ՝ հարմարեցված հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար, անվասայլակով և այլն, գազ, մշտական սառը և տաք ջուր, մաքրության պահպանություն, օդափոխության համակարգ, պարբերաբար կատարվում է գույքի և իրերի ախտահանում:
Անվտանգություն - կենտրոնն ապահովված է սեփական անվտանգության համակարգով: Այն իրենից ներկայացնում է գիշեր-ցերեկ տեսաձայնագրող սարքավորում՝ բաղկացած 6 տեսախցիկներից, որոնք նկարահանում են դուրսն ու ներսը:
Կենտրոնն ունի հատուկ ազդանշանային համակարգ, որը ֆիքսում է ջերմային օբյեկտները և շարժումները, որից հետո միանում է ազդարարման համակարգը ու հեռախոսազանգ է գնում տնօրենի հեռախոսահամարին:
Առկա է արտակարգ իրավիճակներում ներսում գտնվող անձանց տարհանման սխեմա 1-ին և 2-րդ հարկերի համար:
Կենտրոնի տարածքը - այն համապատասխանում է և հարմարեցված է յուրաքանչյուր մասնագետի և խմբավարի աշխատանքային պահանջներին, առկա են դիդակտիկ և այլ անհրաժեշտ պարագաներ, ուսումնական գույք, տեխնիկա, գրականություն:
Կենտրոնն ունի տասներեք անվտանգ, բարեկարգ և համապատասխան դասապատրաստման ու խմբային աշխատանքների հագեցած սենյակներ, խաղասենյակներ, որոնք ապահովում են հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ նվազագույն չափորոշիչները:
Ներկայում ծառայություններ է ստանում 153 երեխա: Աշխատողների թիվը 11 է, այդ թվում՝ սոցիալական աշխատող, հատուկ մանկավարժ, հատուկ հոգեբան / սուրդոմանկավարժ, ֆիզիոթերապիստ, լոգոպեդ, ձեռքի աշխատանքի մասնագետ, երաժշտության մասնագետ, նկարչության մասնագետ, համակարգչային մասնագետ, նաև դերասանական արվեստի և շախմատի և շաշկու մասնագետներ, որոնք կամավոր հիմունքներով են:
Կենտրոնը փոխհատուցում է տեղաշարժման սահմանափակում ունեցող և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ճանապարհածախսը՝ամսվա կտրվածքով միջինը շուրջ 22 շահառուի:
Կենտրոնի սոցիալական աշխատողը համագործակցելով համայնքի պետական և ոչ պետական սոցիալ-առողջապահական ծառայությունների հետ, հայտնաբերում է հաշմանդամություն ունեցող և կյանքի դժվարին իրավիճակում հայտտնված երեխաներին և ուղղորդում կենտրոն:
Կենտրոն հաճախող երեխաների ընդունելության կարգը - 1-18 տարեկան շահառուի ծնողի կամ խնամակալի դիմումի հիման վրա սոցիալական աշխատողը տրամադրում է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ լուսանկար, ծննդյան վկայականի պատճե, ԲՍՓՀ տեղեկանք, էպիկրիզ, ծնողի կամ խնամակալի անձնագրի պատճե, որոնք անհրաժեշտ են ընդունելության համար: Բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո դիմում է գրվում ծնողի կամ խնամակալի կողմից կենտրոնի ծառայություններից օգտվելու համար: Սոցիալական աշխատողը վերհանում է և գնահատում կարիքները, ապա ուղղորդում բազմամասնագիտական թիմ (հատուկ մանկավարժ, հատուկ հոգեբան /սուրդոմանկավարժ, լոգոպեդ, ֆիզիոթերապիստ, սոցիալական աշխատող) ուսումնասիրության: Պլանավորում է ըստ անհրաժեշտության սոցիալական դեպքի վարում: Թիմի եզրակացության արդյունքում երեխան ուղղորդվում է համապատասխան մասնագետի մոտ:
Կենտրոնում գործող բազմամասնագիտական թիմը - Սոցիալական աշխատողն իրականացնում է անհատական և խմբային աշխատանքներ երեխաների և ընտանիքների հետ: Վերհանում և գնահատում է կարիքները, կազմում է սոցիալական պատմություն, իրականացնում է դեպքի վարում և երեխաների ծնողների հետ վարում է ինքնօգնության խմբեր: Կենտրոն հաճախող շահառուների 3 բացակայության դեպքում կապ է հաստատում ընտանիքի հետ, պարզաբանում բացակայության պատճառը, իրականացնում է տուն այցեր ըստ անհրաժեշտության: Ամսվա կտրվածքով միջինը ծառայություններից օգտվում են 153 շահառու:
Լոգոպեդն իրականացնում է անհատական և խմբային աշխատանքներ խոսքային և հաղորդակցման խնդիրներ ունեցող երեխաների հետ: Աշխատանքներն ուղղված են խոսքային խանգարումների շտկմանը, հաղորդակցման հմտությունների զարգացմանը, տարիքային նորմալ զարգացման ապահովմանը: Ամսվա կտրվածքով միջինը ծառայություններից օգտվում են շուրջ 32 շահառու:
Հատուկ մանկավարժն իրականացնում է անհատական և խմբային աշխատանքներ, որոնք ուղղված են շահառուների կյանքի անհրաժեշտ գիտելիքների յուրացմանը, կարողությունների, հմտությունների զարգացմանը և ֆիզիկական, էկոլոգիական, մշակութային, մարդասիրական արժեքների դաստիարակմանը: Ամսվա կտրվածքով միջինը ծառայություններից օգտվում են շուրջ 27 շահառու:
Հատուկ հոգեբանը /սուրդոմանկավարժն իրականացնում է անհատական և խմբային աշխատանքներ, որոնք ուղղված են շահառուների հուզակամային և հաղորդակցման ոլորտին, վարքային դրսևորումներին, իմացական գործունեության զարգացմանը: Երեխաների ներաշխարհը բացահայտելու և խնդիրները լուծելու նպատակով իրականացնում է արտթերապիա, որի վերլուծության արդյունքում պլանավորվում է անհատական և խմբային աշխատանքներ: Ամսվա կտրվածքով միջինը ծառայություններից օգտվում են շուրջ 27 շահառու:
Ֆիզիոթերապևտն իրականացնում է անհատական և խմբային աշխատանքներ՝ հիմնվելով մանկաբույժի և բուժող բժշկի եզրակացության, առկա ֆիզիկական վիճակի վրա: Իրականացնում է բուժական ֆիզկուլտուրա՝ կինեզիոթերապիա, մանուալ թերապիա, մերսում, անհատական վերականգնողական աշխատանք, մարզումներ «Աէրոֆլեքս» շնչառական տեխնիկայով: Ամսվա կտրվածքով միջինը ծառայություններից օգտվում են շուրջ 31 շահառու:
Նկարչության և ձեռքի աշխատանքնի մասնագետներն իրականացնում են աշխատանքներ, որոնք ուղղված են մանր մոտորիկայի, ստեղծարար մտածողության, երևակայության, հիշողության զարգացմանը և ուշադրության կենտրոնացմանը: Ամսվա կտրվածքով միջինը ծառայություններից օգտվում են շուրջ համապատասխանաբար 48 և 34 շահառուներ:
Երաժշտության մասնագետն իրականացնում է անհատական և խմբային աշխատանքներ, որոնք ուղղված են հիշողության, երևակայության, մանր մոտորիկայի զարգացմանը՝ կիրառելով ինտեգրատիվ երաժշտաթերապիա: Ամսվա կտրվածքով միջինը ծառայություններից օգտվում են շուրջ 22 շահառու:
Համակարգչային հմտությունների մասնագետը դասընթացներ է կազմակերպում կենտրոն հաճախող, հաշմանդամություն ունեցող, հատուկ կարիքներով և կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին: Տեխնիկական աջակցություն է ցուցաբերում կենտրոնին: Ամսվա կտրվածքով միջինը ծառայություններից օգտվում են շուրջ 23 շահառու:
Կենտրոնում կամավորության սկզբունքով գործում են նաև դերասանակն արվեստի և շախմատի և շաշկու խմբակներ, որոնք ուղղված են տրամաբանական մտածողությունը, երևակայությունը, ստեղծարար մտածողությունը, հիշողությունը, տեսողական ընկալումը, բանավոր խոսքը զարգացնելուն և շրջապատող աշխարհի մասին գիտելիքներն ու պատտկերացումները ձևավորելուն: Ամսվա կտրվածքով միջինը ծառայություններից օգտվում են շուրջ համապատասխանաբար 18 և 37 շահառուներ:
Փաստաթղթավորումը - սոցիալական աշխատողը շահառուի ամբողջական փաստաթղթերն ըստ դասակարգման տեղադրում է փաթեթների մեջ՝ մասնագիտական ծառայություններից օգտվողներ, խմբակներից օգտվողներ: Մասնագետներից յուրաքանչյուրը երեխայի համար կազմում է անհատական պլան: Եռամսյակը մեկ անգամ մասնագետներն ամփոփում են իրականացված աշխատանքը, արդյունքները՝ վարելով մատենավարություն անհատական պլանների իրենց էջերում: Երբ աշխատանքը երեխայի հետ ավարտվում է, մասնագետները նույնպես ամփոփում են աշխատանքը անհատական պլաններում, որից հետո հաստատվում է մասնագետների և տնօրենի կողմից: երեխայի այցելությունների դադարեցման ժամանակ կազմվում է դադարեցման թերթիկ, որտեղ նշվում էդադարեցման ժամանակահատվածը, պատճառը և այն ծառայությունները, որոնք ապահովվել է կենտրոնը: Եթե դադարեցված երեխայի ծնողը կրկին ցանկանում է հաճախել կենտրոն, ապա վերականգնվում է՝ նշելով պատճառը և ժամանակահատվածը դադարեցման թերթիկի վերականգնման բաժնում:
Ամենօրյա աշխատանքի սկիզբ է սահմանվում ժամը 13.00-ը, իսկ ավարտը՝ 17.30- ը: Կենտրոնի աշխատանքային օրվա ընթացքում սահմանվում է հանգստի և սնվելու համար 30 րոպե տևողությամբ ընդմիջում՝ ժամը 14:30-ից մինչև 15:00 :
Փաստաթղթավորումը - սոցիալական աշխատողը շահառուի ամբողջական փաստաթղթերն ըստ դասակարգման տեղադրում է փաթեթների մեջ՝ մասնագիտական ծառայություններից օգտվողներ, խմբակներից օգտվողներ: Մասնագետներից յուրաքանչյուրը երեխայի համար կազմում է անհատական պլան: Եռամսյակը մեկ անգամ մասնագետներն ամփոփում են իրականացված աշխատանքը, արդյունքները՝ վարելով մատենավարություն անհատական պլանների իրենց էջերում: Երբ աշխատանքը երեխայի հետ ավարտվում է, մասնագետները նույնպես ամփոփում են աշխատանքը անհատական պլաններում, որից հետո հաստատվում է մասնագետների և տնօրենի կողմից: երեխայի այցելությունների դադարեցման ժամանակ կազմվում է դադարեցման թերթիկ, որտեղ նշվում էդադարեցման ժամանակահատվածը, պատճառը և այն ծառայությունները, որոնք ապահովվել է կենտրոնը: Եթե դադարեցված երեխայի ծնողը կրկին ցանկանում է հաճախել կենտրոն, ապա վերականգնվում է՝ նշելով պատճառը և ժամանակահատվածը դադարեցման թերթիկի վերականգնման բաժնում:
Ամենօրյա աշխատանքի սկիզբ է սահմանվում ժամը 13.00-ը, իսկ ավարտը՝ 17.30- ը: Կենտրոնի աշխատանքային օրվա ընթացքում սահմանվում է հանգստի և սնվելու համար 30 րոպե տևողությամբ ընդմիջում՝ ժամը 14:30-ից մինչև 15:00 :