Կրթական մոտեցումներ Հիմնադրումից ի վեր կազմակերպությունը երեխաների բազում խնդիրների շարքում շատ է կարևորում կրթական աջակցության և այդ ոլորտում առկա դժվարությունների հաղթահարման առաջնահերթությունը: Դա է պատճառը, որ հենց սկզբից էլ նախաձեռնություն է եղել լուրջ ուշադրություն դարձնել երեխաների նախադպրոցական, դպրոցական և միջին մասնագիտական կրթությանը: Այդ առումով մշակվել, իրականացվել և այժմ էլ շարունակում են իրականացվել մի շարք ծրագրեր: Կարելի է նշել առավել կարևորներից մի քանիսը. 1. <<Մանկապարտեզները սպասում են երեխաներին>> ծրագրով նախադպրոցական կրթություն է ապահովում կարիքավոր, անվճարունակ ընտանիքների երեխաներին Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում, 2. <<Դեպի դպրոց>> ծրագրով ամեն տարի դպրոց ենք ճանապարհում 50-ից ավելի կարիքավոր երեխաներ, 3. <<Պատանի մասնագետ>> և մի քանի այլ նախագծերով մասնագիտական կրթություն ենք ապահովում տասնյակ երեխաների համար: Նախաձեռնություններ են իրականացվում երեխաների գեղագիտական դաստիարակության, կրթության, հոգևոր և մշակութային դաստիարակության առումով: