ՄԵՐ ՀԱՋՈՂՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
<<Երեխաներին տրված խոստումները երբեք չպետք է խաղտվեն>>:
- Ն. Մանդելա
ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՏՈՆ
Ամեն տարի սեպտեմբերի վերջին Սևանա լճի ափին տեղի է ունենում <<Միասնության տոն>> միջոցառումը, որը կազմակերպում է <Ժայռ> կազմակերպությունը: Ծրագրի նպատակն է համախմբել Հայաստանի, Սփյուռքի և Արցախի երիտասարդներին: Ծրագիրը կրում է շարունակական բնույթ: Ամեն տար ծրագրին մասնակցում է ԵԱՀ-ի շուրջ 40 կամավոր:
ԵՐԵԽԱՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
15.01.2013թ. ԵԱՀ իրականացրեց մի ծրագիր, որը կոչվեց <Երեխաները Երեխաներին>: Ծրագիրը հովանավորել է < Աբովյանի Էստրադային և ջազային արվեստի ստուդիա> քոլեջը: Ծրագրի նպատակն է կարիքավոր ընտանիքների երեխաներին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` հագուստի, խաղալիքների և այլ անհրաժեշտ իրերի տեսքով:Երեխաներին փոխանցվող նվերները <Աբովյան Էստրադային և ջազային արվեստի ստուդիա> քոլեջի ուսանողների կողմից էին: Ծրագիրը կրում է շարունակական բնույթ:
ՄԵԾԱՐՄԱՆ ԵՐԵԿՈ
Ամեն տարի ԵԱՀ կազմակերպում և իրականացնում է <Մեծարման > երեկոի ամենամյա միջոցառումներ, որի նպատակն է այդ միջոցառումներին հրավիրել ԵԱՀ-ի բարերարներին և կազմակերպության բարեկամներին` խորին շնորհակալություն հայտնել ցուցաբերած մարդասիրական և նյութական օգնության համար և նրանց ներկայացնել կազմակերպության նախորդ տարվա իրականացրած ծրագրերը։
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻն ՄՈՏԵՑՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ /ԱՐևՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
16.07.2012թ. ԵԱՀ մշակեց և իրականացրեց մի ծրագիր` ուխտագնացություն Արևմտյան Հայաստան։ Կազմակերպության նպատակն էր երիտաստարդների շրջանում կարևորել պատմամշակութային կոթողների և բնության պահպանությունը, հասարակության մեջ սերմանել սեր դեպի հոգևոր արժեքները և պետությունը, դրանց պահպանումը և ժառանգներին փոխանցումը: Այս ծրագրի նպատակներից է վերականգնել և մաքրել Արևմտյան Հայաստանի վանքերը, եկեղեցիները, պատմամշակութային կոթողներ, նրանց հարող տարածքները և կազմակերպել ուսուցողական դասընթացներ երիտասարդների շրջանում։ Նրանց տալ լիարժեք գիտելիքներ՝ նրանց մեջ սերմանելով հայրենասիրական ոգի:
Ծրագիրը ֆինանսավորվեց պորտի և երիտասարդության նախարարության կողմից:
ՎԵՐԱԾՆՈՒՆԴ
ԵԱՀ մշակեց մի ծրագիր` <Վերածնունդ> անունով, որով Հրազդան քաղաքում և հարակից գյուղերում մկրտման արարողություն իրականացվեց կարիքավոր, հաշմանդամ, ծնողազուրկ, հիվանդ, չկնքված երեխաների համար: Ծրագրի նպատակն էր մեր շահառու երեխաներին հասցնել Աստծո օրհնանքը և քրիտոնեավայել մկրտությունը :Ծրագիրը կրում է շարունակական բնույթ: Այն հովանավորում է ԵԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ծաղկաձորի <Գրողների ստեղծագործական տան> տնօրեն` Մովսես Մանուկյանը :
ԱՊՐԻԼԻ 24
Ամեն տարի ապրիլի 24-ին ԵԱՀ կազմակերպում է երթ դեպի Հրազդան քաղաքի <եղեռնի զոհերի> հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1915թ. Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:
ՃԱՆԱՉԵՆՔ ԵՎ ՊԱՀՊԱՆԵՆՔ ՄԵԶ ԺԱՌԱՆԳՎԱԾԸ
2008թ-ից սկսած ԵԱՀ մշակել և իրականացրել է մի ծրագիր` <Ճանաչենք և Պահպանենք մեզ ժառանգվածը>, որի նպատակն է մաքրել Կոտայքի մարզի չգործող, բայց կանգուն վանքերը, եկեղեցիները ու պատմամշակութային կոթողներն ու նրանց հարող տարածքները։, Փակցնել պաստառներ` տարածքը չաղտոտելու մասին, կազմակերպել ուսուցողական դասընթացներ հայ ժողովրդի պատմության, մշակույթի, հոգևոր և հայ եկեղեցու պատմության բնապահպանական թեմաներով`մասնագետների և հոգևոր հայրերի ներգրավմամբ: